top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԷՋՄԻԱԾՆՈՒՄ «ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒՄ ԵՆ» ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 hours ago
  • 1 min read
ree

Որքան մոտենում են Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները, այնքան Էջմիածնի վարչական ապարատում, քաղաքապետարանի ենթակայությամբ հիմնարկներում քաղաքական «գիլյոտինն» է աշխատում։ Բազմիցս գրել ենք, որ համատարած ազատում են աշխատանքից նրանց, ովքեր ազգակցական, ընկերական որեւէ կապ ունեն ընդդիմադիր թեկնածուների հետ։



Հիմա էլ ուրիշ «բեսպրեդել» է կիրառվում` Արմավիրի մարզպետի միջոցով խնդիր է դրվել  ճշգրտել, թե այդ հիմնարկներում ով ինչ քաղաքական կողմնորոշում ունի՝ դպրոցների, մանկապարտեզների, այլ հիմնարկների աշխատակիցներն ում են ձայն տալու։ Ընդ որում՝ եթե որեւէ մեկը պատասխանում է, թե քաղաքական դիրքորոշում չունի, չեզոք է, ապա նրան համարում են պոտենցիալ ընդդիմադիր եւ կա՛մ հորդորում են՝ կողմնորոշվել, կա՛մ զգուշացնում են, որ ազատելու են աշխատանքից։





 
 
1/2428
bottom of page