top of page

Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ

Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, մենք գոհ ենք էս մարդու աշխատանքից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց գյուղացիներից մեկը:

«32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ «Հայաստան» խմբակցություն է, Դաշնակցություն է, էդ ովքե՞ր են եղել, էս գյուղի տեղը գիտե՞ն, գյուղի անունն էլ չեն ճիշտ ասում»,-ասաց նա:

Անդրադառնալով 4 գյուղերին, բերքաբերցին ասաց. «Էդ 4 գյուղերն ո՞ւմ են: Ես շատ լավ գիտեմ՝ ումն են: 77 տրեկան մարդ եմ, իմ հայրը 90 տարեկանում է մահացել, ասում էր, որ դրանք թուրքի գյուղեր են: Ասում են՝ տավուշի գյուղերը տալիս են: Տավուշում էդպիսի գյուղեր կա՞ն: Տավուշի գյուղը Բերքաբերն է, Սարիգյուղն է, Կիրանց է:

Ինչ վերաբերում է  անվտանգությանը, էդ ո՞նց եղավ, որ արդեն եկել անվտանգության մասին եք մտածում: Երջնկահիշատակ սպարապետի հետ որ մենք էստեղ կանմգնած էինք էսօրվա խոսողների ծնողները որտե՞ղ էին: Գալիս ասում են՝ մենք ձեզ հետ ենք: Եթե մի կրակոց լինի, ոչ մեկը չի մնա, ես համոզված եմ: Իսկ ես 4 տղա ունեմ, 4-ն էլ պատերազմին մասնակցել են: Մեկը գնդապետ է, մեկը մայոր է, մեկը պրապորշչիկ է»,-ասաց բերքաբերցի տղամարդը:

Նշենք, որ այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելլե եւ հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ: Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

1/1871
bottom of page