top of page

«Ժողովուրդ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 11, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։

Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Թե նշանակումները ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page