Թուրքիան հայտարարել է, որ չորեքշաբթի կմիանա Իսրայելի դեմ Գազայի ցեղասպանության գործին
Aug 5, 2024
1 min read

Թուրքիան չորեքշաբթի միջազգային դատարան կներկայացնի Իսրայելի դեմ Գազայում ցեղասպանության գործին միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ նրա՝ Իսրայելը ուխտադրժորեն սպանել է հրադադարի բանակցությունների հիմնական մասնակից Իսմայիլ Հանիեին։
«Ուկրաինայում բռնազավթումը հանցագործություն համարողներն անտեսում են պաղեստինյան տարածքների իսրայելական բռնազավթումը»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։




















