Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար
- Elen Hovsepyan

- Apr 20, 2024
- 1 min read

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության միջոցառումները և զինվորականների կարգապահության վիճակը։
Հասանովը կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համագործակցել համապատասխան պետական կառույցների հետ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետորեն իրականացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը և ապահովել անվտանգությունը։




















