top of page

Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 1, 2024
  • 1 min read

Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք։

Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, վերարտադրել։ Վերարտադրել նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ 

Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև, գտնենք այդ բանաձևը։

Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է նա։

bottom of page