«Հըզբոլլահ»-ի առաջնորդը խոստանում է «ուժեղ և արդյունավետ» պատասխան տալ իր հրամանատարի սպանությանը
Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան երեքշաբթի խոստացել է «ուժեղ և արդյունավետ» պատասխան տալ Իսրայելի կողմից անցյալ շաբաթ իր ռազմական հրամանատարի սպանությանը և ասել, որ ինքը կգործի կամ միայնակ, կամ իր տարածաշրջանային դաշնակիցների հետ, հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները:
Նասրալլահն ասել է, որ «Հըզբոլլահը» կսպասի հարմար պահի՝ արձագանքելու համար, սակայն չի հստակեցրել, թե ինչ ձևով կամ ժամկետներում է քայլեր ձեռնարկելու:
Նա նշել է, որ միջազգային հանրության՝ պատասխան քայլեր չձեռնարկելու համար շարժմանը համոզելու բոլոր փորձերն ապարդյուն անցան։
«Ինչպիսին էլ լինեն հետևանքները, դիմադրությունը թույլ չի տա, որ իսրայելական այս հարձակումներն անուշադրության մատնվեն», - ասել է նա Բեյրութում սպանված շարժման ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի հիշատակին նվիրված իր հեռուստաուղերձում:
Comentarios