Վեհափառին հանդիպել եմ երեկ չէ առաջին օրը. Բագրատ Սրբազան
- Elen Hovsepyan

- May 13, 2024
- 1 min read

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Վեհափառն իմ հայրն է, իմ հոգևոր հայրն է, Հայրապետն է, ես ոչ թե մեկ կամ երկու անգամ եմ հանդիպում..., երեկ չէ առաջին օրն եմ հանդիպել, դրանից առաջ երկու օր առաջ եմ հանդիպել»,- լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին՝ Վեհափառն առաջարկե՞լ է վերադառնալ Տավուշ՝ Սրբազանը պատասխանեց. «Բա ես ո՞ւր եմ, Տավուշում եմ էլի, այս շարժումը Տավուշը հանուն հայրենիքի՞ չէ»։




















