Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան
- Elen Hovsepyan

- Apr 20, 2024
- 1 min read

Մենք էքսկլավ, անկլավ թեմայից չենք կարող հրաժարվել․ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը և պայմանավորվել են, որ այդ հարցին անդրադառնալու են։
«Մենք պատրաստվում ենք հիմնավորել Արծվաշենը դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կլինեն»,-ասաց Փաշինյանը։
4 գյուղերը, ըստ նրա, սահմանազատվում են մինչև կանոնակարգումը, որպես նախնական գործողություն։




















