Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար)
Թշնամիները դողում են ռուսական զենքի առաջ. Այսպես, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ռուսներին մայիսի 1-ի կապակցությամբ։ Նա նաև կցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեգնական լուսանկարը։
«Մեր գործարաններն այսօր արտադրում են ահռելի զենքեր։ Այնպիսին, որից մեր թշնամիները դողում են:
Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։ Հաղթանակը մերն է լինելու։ Շնորհավոր մայիսի 1»,- գրել է Մեդվեդևը VKontakte սոցիալական ցանցում։ Նա իր շնորհավորանքին կցել է Զելենսկու նկարը՝ «Մուրճի յուրաքանչյուր հարված թշնամուն հարված է» գրությամբ։