ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




















