Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը
Oct 1, 2025
1 min read

Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը։ «Նրա դերը անչափ մեծ է հայկական բռնցքամարտի զարգացման գործում։ Նրա սաները մշտապես փայլել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում` նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ։ Պավլիկ Ղարսլյանը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ցավակցություն է հայտնում ինչպես անվանի մարզչի ընտանիքին ու հարազատներին, այնպես էլ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։։




















