«Վարկածն այն է, որ սա շարունակությունն է փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի»․ Նարեկ Սարգսյան
- Sep 27, 2025
- 1 min read

«Ըստ քննության արդյունքներով առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ այն, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալվածի եղբայրը»,- անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը, ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Դիտարկմանը՝ տրամաբանությունը հուշում է, որ դեպքը կարող է շարունակություն ունենալ, Սարգսյանն ասել է, որ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար։




















