top of page

ՀՀ չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» մասին հայտարարություններին

Oct 7, 2024
1 min read

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին  1lurer.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արտգործնախարար Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

1/3083
bottom of page