top of page

«Շրջանառվող տեղեկատվության համաձայն, գաղտնալսումը կատարվել է ԱԹՍ-ի միջոցով»․ Վիտալի Մանգասարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 21
  • 1 min read
ree

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն, Գյումրու քաղաքապետի գործով իրականացված գաղտնալսումը կատարվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով, որը հագեցած է հատուկ գաղտնալսման համակարգով։


Կարծում եմ, օպերատիվ ծառայության նրբությունները հրապարակելը և դրանով «գլուխ գովելը» կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ոչ մի օգուտ չի բերում, այլ, ընդհակառակը, վնասում է։ Հանցագործները առնվազն տեղեկանում են իրավապահների մեթոդների և հնարավորությունների մասին:


Իսկ ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած և արդեն սովորական դարձած գործողություններին, ապա դրա մասին տեղեկատվությունը օրեր առաջ նախապես հնչել էր ԱԺ ամբիոնից՝ «յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետի» կողմից:


Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ուժային կառույցները մշտապես ականջալուր են և հետևում են իշխանության ներկայացուցիչների ցուցումներին, նույնիսկ եթե դրանք խախտում են օպերատիվ աշխատանքի հիմնարար սկզբունքները»։

 
 
1/2481
bottom of page