«Հավաքվեք, նստեք ու լուրջ մտածեք․ էս ժողովուրդը մեղք է»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացնող ուժերին հռետորական հարց եմ ուղղում.
Այն դեպքում, երբ իշխանությունը անթաքույց հայտարարում և անգամ ցուցադրում է, որ ընտրապայքարի մեջ է մտնելու «մարտ առանց կանոնների» սպորտաձևի տրամաբանությամբ, Դուք ինչպե՞ս են խաղալու կանոններով:
Ինչպե՞ս եք պատկերացնում կանոնների պահպանմամբ մտնել խաղի մեջ ու հաղթել, երբ հակառակորդը խաղում է առանց կանոնների:
Հեչ մտածել ե՞ք: Թե՞ կարծում եք, որ դեսպանատաներին դիմելով, ասուլիսներ տալով, ժողովրդին ուղղված՝ ծեծված ու մաշված լոզունգներով խաղի կանոններ եք թելադրելու իշխանությանը:
Եթե այդպես եք մտածում, ապա ի սկզբանե պարտված եք:
Բարդ է լինելու Ձեր վիճակը. Եթե խաղաք իշխանության կանոններով, բանտ եք գնալու, եթե չխաղաք՝ պարտվելու եք: Հավաքվեք, նստեք ու լուրջ մտածեք, էս ժողովուրդը մեղք ա»։




















