Վարդանիկ Ղուկասյան «Վիկինգ», պիտի դառնայիր ժամանակին, երբ Գյումրիում չկար ոչ մի նորմալ ու հիմնանորոգված մանկապարտեզ․ Ազարյան
- Elen Hovsepyan

- Oct 2
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Վարդանիկ Ղուկասյան «Վիկինգ», պիտի
դառնայիր ժամանակին, երբ Գյումրիում չկար ոչ մի նորմալ ու հիմնանորոգված մանկապարտեզ կամ դպրոց, երբ Երևանից Գյումրի հասնելու համար հարկավոր էր ամուր նյարդեր և երեք ժամ՝ հաղթահարելու համար քարուքանդ ճանապարհները։
Պիտի վիկինգ դառնայիր այն ժամանակ, երբ քաջ գիտակցելով սոցիալական տարբեր խմբերի խոցելի վիճակը՝ զբաղված էիր ընտրությունից ընտրություն ոսպ ու բրինձ բաժանելով։
Հիմա էլ, քեզ բնորոշ թեթև սոլիկի պես, հայտարարում ես, թե իբր իշխանությունը կեղծեց ընտրությունները, օգնություն բաժանեց։ Բայց խնդրում ենք՝ քո կերած ոսպն ու բրինձը մեզ մի վերագրիր։ Դա քո «աշխատելաոճն» է եղել։ Ու հենց այդ «ոճն» էլ հանգեցրեց նրան, որ այսօր խոսելու բարոյական իրավունք չունես։
Ու առհասարակ, եթե մենք իսկապես ընտրություն կեղծած լինեինք՝ տո դու ի՞նչ գործ ունեիր էդ աթոռին թառած։




















