Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա «Սևան» մարզաշապիկով
Jun 9, 2025
1 min read

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով, հայտնել է ՀՖՖ-ն։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում:




















