Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, թեև թույլ չի տալիս ԼՂ մուտք գործել, բայց դիմել է նրանց՝ ՀՀ-ում «ադրբեջանական հուշարձանների վիճակը գնահատելու համար»
Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում մտահոգություն է հայտնել, որ իբր «Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել է»։
«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ընդգծել է Ալիևը։
Նշենք, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ՝ ուսումնասիրություններ կատարելու։