top of page

Նեթանյահուն վաղը կհանդիպի Բայդենի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։



Իսրայելի վարչապետը հուլիսի 22-ի երեկոյան կմեկնի ԱՄՆ, իսկ հաջորդ օրը նախատեսված է հանդիպում Բայդենի հետ։ Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն ավելի վաղ պետք է հանդիպեր Բայդենի հետ, բայց այցը կարող է հետաձգված լինել՝ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով։



Հուլիսի 5-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Բայդենը ճնշում է գործադրել Իսրայելի վարչապետի վրա՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու համար։

1/1824
bottom of page