top of page

42 սպանություն՝ 7 ամսում. 2024թ–ի նույն ժամանակահատվածում եղել է 32 դեպք

Sep 28, 2025
1 min read

Այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է 42 սպանության դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2024թ–ի 12 ամիսներին Հանրապետությունում գրանցվել է սպանության 63 դեպք, 2023թ–ին՝ 55 դեպք։ Նախորդ տարվա առաջին յոթ ամիսներին, ըստ պաշտոնական տեեկատվության, գրանցվել է սպանության 32 դեպք։

Հանրապետությունում այս տարվա հունվար–հուլիսին գրանցվել է սպանության 44 փորձ, իսկ նախորդ տարվա ամբողջ ընթացքում՝ 63, 2023թ–ին՝ 55 դեպք։

Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների թիվն այս տարվա յոթ ամիսներին եղել է 72, իսկ 2024թ–ի ընթացքում՝ 109, 2023թ–ին՝ 93 դեպք։

 
 
1/3084
bottom of page