top of page

Քննչական մարմնի դռները փակ են. հանցանք է, երբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս. փաստաբան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 15
  • 1 min read
ree

Մի շարք քահանաներ անհասկանալի պայմաններում բերման են ենթարկվել: Այժմ Արագածոտնի թեմի առաջնորդ Սրբազան Մկրտիչն, ըստ էության, բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս՝ պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը և այժմ փորձում ենք պարզել դա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

«Ասեմ, որ դա հանցանք է, երբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Հիմա այսքան ժամանակ է այստեղ ենք, խուզարկություն է իրականացվել և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել, նրա ուղեկցությամբ, որպեսզի, հավանաբար բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»,-նշեց նա։

Հարցին՝ այս գործողությունների հիմքում ի՞նչն է, ըստ փաստաբանի, նա պատասխանեց՝  հավանաբար Տեր Արամի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, հաշվի առնելով, որ մասնավորապես Արագածոտնի թեմի քահանաներն են բերման ենթարկվում:    

«Քննչական մարմնի դռները փակ են, փաստաբանները նույնիսկ փորձում են մուտք գործել, հարցեր ունենք առաջադրելու, բայց դռները փակ են: Քահանաների մի մասը դուրս եկավ, ծանուցագրերը ստացավ հարցաքննվելու վերաբերյալ, իսկ այս պահի դրությամբ ներսում, մեր տեղեկություններով, մեկ քահանա է, բայց քահանաներն ասում են՝ էլի անձինք կան, որ չկան: Բացի Սրբազանից մի քանի աշխարհիկ աշխատակիցներ էլ են բերման ենթարկվել»,-հավելեց Ֆանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

 
 
1/2519
bottom of page