top of page

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1
  • 1 min read
ree

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Հայկ Բաբայանն արդեն նոր պաշտոն ունի։ Նա նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։

Համապատասխանը հրամանը ստորագրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Հայկ Բաբայանը Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 16-ին:

 
 
1/2518
bottom of page