top of page

«Եթե այսօր չլինի արդարադատություն, շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում»․ Ալիկ Ալեքսանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 14
  • 1 min read
ree

«Այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարություն, արդարադատություն և ազատություն Սամվել Կարապետյանին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

«Ու եթե այսօր չլինի արդարություն և արդարադատություն, ապա շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում»,- հավելեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ժամը 18։00-ից դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին և պահանջելով ազատ արձակել նրան։

 
 
1/2538
bottom of page