top of page

Հոլանդն առաջ է անցել Մեսսիից և Ռոնալդուից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է 21-րդ դարի լավագույն ռմբարկու՝ ըստ խաղերում խփած գոլերի միջին քանակի։ Այս մասին PopFoot-ը հայտնում է «X» սոցիալական ցանցում։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, 24-ամյա խաղացողը 315 խաղում դարձել է 257 գոլի հեղինակ: Այսպիսով, նա մեկ խաղի ընթացքում խփում է 0,82 գոլ։ Համեմատության համար նշվում է, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ցուցանիշը 0,78 է՝ 1069 խաղում խփել է 838 գոլ։ Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին», 1069 խաղում խփել է 897 գոլ։

Commentaires


bottom of page