top of page

Զելենսկին ասել է, որ «Աստված Ուկրաինայի դաշնակիցն է»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 5, 2024
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է երկրի բնակիչներին Սուրբ Զատիկի կապակցությամբ՝ Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակիցը» Ռուսաստանի հետ պատերազմում։ Ուկրաինայի նախագահի ուղերձը տոնի կապակցությամբ հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում և կայքում, գրում է meduza.io-ն:



Զելենսկին նշել է, որ Սուրբ Զատիկը խորհրդանշում է «մարդու հոգու ազատագրումը չարի և խավարի ստրկությունից», ինչպես նաև «բարու և արդարության հաղթանակը, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ»։



«Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սիրել մեր մերձավորին։ Եվ ներկան մեզ ցույց տվեց այս բառի իրական իմաստը: Երբ բոլորս մտերմացանք միմյանց հետ։ Իսկ նախկին հարևանը, որ անընդհատ մեր եղբայր էր ուզում դառնալ, մեզանից հավերժ հեռու է։ Նա դրժել է բոլոր պատվիրանները, մեր տունն է պահանջել, եկել է մեզ սպանելու։ Աշխարհը սա տեսնում է. Աստված գիտի սա: Եվ մենք հավատում ենք, որ Աստված ուսին շևրոն ունի՝ Ուկրաինայի դրոշով։ Այնպես որ, նման դաշնակցի դեպքում կյանքն անպայման կհաղթի մահին», - ասել է Զելենսկին:

1/2160
bottom of page