Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
- Elen Hovsepyan

- Jul 24
- 1 min read

Ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացրիներն ունեին, բայց մեզ համար ընդունելի չի եղել։ Այս մասին Factor TV–ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– ասել է Արման Եղոյանը։




















