top of page

«Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում»․ Էդուարդ Սպերցյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 22 hours ago
  • 1 min read
ree

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց՝ զիջելով Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։

Խաղից հետո Հայաստանի ընտրանու և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ թիմը պատրաստվում է ուղղել սխալները։

«Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։

Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։

Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ»,- նշել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ Իռլանդիայի հետ հանդիպումը սեպտեմբերի 9-ին է, 20։00-ին։

 
 
bottom of page