top of page

«Չեմ հիշում այլ ժամանակաշրջան, երբ էսքան քաղհալածյալ լիներ Հայաստանում»․ Միքայել Նահապետյան

Feb 22, 2025
1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը, որ պահանջում է Քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։ Զգում եք չէ՞, ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։ Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան «կարում» էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան... Հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։ Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան, երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ երկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ»։

 
 
1/3083
bottom of page