Հայտնի է, թե երբ Բելինգհեմը կկարողանա վնասվածքից հետո վերադառնալ «Ռեալի» հայտացուցակ
- Elen Hovsepyan
- 3 days ago
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ինչպես սպասվում է, կվերադառնա թիմի հայտացուցակ՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում, հայտնում է Universal Madrid–ը։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը նախկինում ուսի վիրահատության էր ենթարկվել։ Մինչ այդ որոշ աղբյուրներ հաղորդում էին, որ Բելինգհեմը կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Սակայն այժմ կիսապաշտպանի վերականգնման ժամանակը մի փոքր կրճատվել է։
Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 58 խաղ բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Մադրիդյան մեծ դերբին կկայանա սեպտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։