top of page

Բրիթնի Սփիրսի սիրելիները մտահոգված են երգչուհու վիճակով. տունը քաոսի մեջ է, իսկ ընկերներն ու ընտանիքը «վախենում են նրա ապագայի համար»

Sep 9, 2025
1 min read

43-ամյա փոփ դիվա Բրիթնի Սփիրսը կրկին անհանգստություն է առաջացնում ընկերների և հարազատների շրջանում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ երգչուհին ապրում է Կալիֆոռնիայի մի առանձնատանը, որտեղ քաոս է տիրում։

«Բրիթնիի մոտ այժմ նոպա է, և մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես է նա փորձում հաղթահարել դա՝ ինչպես դա անում էր տարիներ շարունակ», - ասել է ներքին աղբյուրը։ Մտահոգություններից անկախ՝ սիրելիները չեն պատրաստվում միջամտել։

«Նա ընդհանրապես լավ չէ։ Տունը քաոս է, նա չի մաքրում, չունի մեկը, ով կպահպանի կարգուկանոնը։Նա պարզապես չի գործում որպես մեծահասակ», - նշել է աղբյուրը։ Քննարկումների նոր ալիքի պատճառը Բրիթնիի կողմից անցյալ ամիս հրապարակված տեսանյութն էր։ Կադրերում նա պարում և երգում է գիշերանոցով և բարձրակրունկներով՝ անկարգ ինտերիերի ֆոնին, և ուշադիր երկրպագուները նկատում են շան կղանքը հատակին։

Այլ տեսանյութերում երգչուհին կատարել է Ռիհաննայի և Փրինսի հիթերը, խոսել է բրիտանական առոգանությամբ և կատակել, որ «տունը մաքրում է ինչպես երբեք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Սփիրսն ազատվել է 13 տարվա խնամակալությունից, որից հետո սկսել է ակտիվություն դրսևորել  սոցիալական ցանցերում։ Վերջին ամիսներին նա հրապարակել է ինչպես թեթև պարերի տեսանյութեր, այնպես էլ ավելի սադրիչ բովանդակություն, այդ թվում՝ տեսանյութեր, որտեղ նա ամբողջովին մերկ է կեցվածք ընդունում կամ պարում է դանակներով։

X (Twitter)-ի երկրպագուները խոստովանում են, որ անհանգստացած են երգչուհու առողջության և նրա ընտանի կենդանիների անվտանգության համար. «Ի՞նչ պատահեց խեղճ Բրիթնիին։ Սա՞ է փառքի գինը»։

 
 
1/3083
bottom of page