top of page

Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին

Oct 6, 2025
1 min read

«ԱրմԼուր»-ին հասած տեղեկություններով` իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսից քայքայմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է «ազատել վեհարանը» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից։


Այս անգամ Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն և նույնիսկ առաջնորդեն Կաթողիկոսի գահընկեցության երթը։


Ըստ տեղեկությունների՝ Գուգարաց թեմից արդեն երեք հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն և Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 
 
1/3083
bottom of page