top of page

«Սկզբունքային ու հայրենանվեր լրագրությունը՝ պետության ամրության հենասյուն»․ Մհեր Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 16
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ լրագրողներ, խմբագիրներ և մամուլի ոլորտի ներկայացուցիչներ,


Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ։


1858 թ. հոկտեմբերի 16-ին լույս տեսած «Ազդարար» թերթով սկիզբ դրվեց մի գործընթացի, որը հետագայում ձևավորեց ազգային միտքն ու քաղաքացիական իրազեկման համակարգը։ Այդ օրվանից ի վեր հայ մամուլը եղել է ոչ միայն հասարակական կարծիքի ձևավորման առանցքային հարթակ, այլև պայքարի գոտի՝ հանուն ազգային ինքնության, պետականության և արժանապատիվ ապագայի։


Այսօր, երբ աշխարհը կանգնած է տեղեկատվական պատերազմների, համատարած ապատեղեկատվության և հանրային գիտակցության մանիպուլյացիայի իրական սպառնալիքների առաջ, հայ մամուլի դերը դառնում է ոչ միայն կարևոր, այլ՝ ռազմավարական։ Ուժեղ, սկզբունքային, փաստարկված և հայրենանվեր լրագրությունը պետք է դիտարկվի որպես պետության ամրության հենասյուն։


Ձեր աշխատանքը հաճախ պահանջում է վճռականություն, բարոյական ամրություն, իսկ երբեմն՝ նաև անձնական քաջություն։ Այս պատասխանատու ոլորտում գործելն արժանի է խորագույն գնահատանքի։


Վստահ եմ, որ լրագրողական համայնքն իր մասնագիտական բարձր չափանիշներով, սկզբունքայնությամբ և անկախությամբ կշարունակի բարձր պահել ճշմարիտ խոսքի դրոշը՝ ի շահ մեր երկրի կայունության, հասարակության իրազեկության և ապագայի նկատմամբ վստահության։


Թող ձեր խոսքը լինի համարձակ, ձեր վերլուծությունը՝ խորքային, իսկ ձեր նպատակը՝ հանրային բարձր շահի անշեղ պաշտպանությունը»։

 
 
1/2482
bottom of page