«Ընդդիմությունը կիսելու է Վաշինգթոնում ստորագրված թղթերի պատասխանատվությունը»․ Վահան Բաբայան
- Elen Hovsepyan

- Aug 7
- 1 min read

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայնի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմպիչմենտին չմիացած ընդդիմությունը փաստորեն կիսելու է Վաշինգտոնում ստորագրված թղթերի պատասխանատվությունը
Քոչարյանի թիմը միշտ ժողովրդի աչքին ներկայացել է որպես ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակից թիմ, ժողովրդական բանահյուսության նման մի բան էլ դառել էր թե իբր Քոչարյանը Պուտինի ընկերն է: Հետո, երբ քվեարկում էին ՀՀ-ԵՄ հարցը, նրանք դեմ քվեարկելու փոխարեն լքեցին դահլիճը` չքվեարկեցին:
Այդտեղից արդեն պարզ պետք է լիներ, որ այդ ամենը մեծ բլեֆ էր: Դե իսկ հիմա փաստորեն արդեն կարելի է ասել, որ նրանք համաձայն էին Սյունիքում ճանապարհի արտապատվիրակմանը, բայց չէին կարող դա բացահայտ ասել և դրա համար էլ չմիացան իմպիչմենտին, որ այն չլինի, և ճանապարհը տրվի Թրամփին, իսկ ՌԴ-ն թուլանա տարածաշրջանում:
Հիմա մնում է հստակ արձանագրել, որ իրենք վաղը ինչ էլ ասեն, դա արդեն ոչ մեկի չի հետաքրքրի, քանի որ իրենք չուզեցան փոխել իրավիճակը և նույնիսկ փորձ չարեցին կանխել այն, ինչը լինելու է: Բայց հեսա ամենաշատ խոսողն ու քննադատողը կրկին կլինեն իրենք, սա է»։




















