«Ժաննա Անդրեասյանը հայտարարություն տվեց իր հանցագործության մասին»․ Հայկ Դեմոյան
- Elen Hovsepyan

- Aug 29
- 1 min read

«Երեկ, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ծիծեռնակաբերդ էր եկել, ցնցող մի հայտարարություն արեց, որ պետք է նոր մասնագիտական խումբ ձևավորվի, գնահատեն իրավիճակը և նոր լուծումներ գտնեն։ Ես կարծում եմ, որ Ժաննա Անդրեասյանը հայտարարություն տվեց իր իսկ կողմից կատարված հանցագործության մասին»,- Ծիծեռնակաբերդում ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
Նա հայտնեց, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին, նաև կլինի բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։




















