top of page

«Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1
  • 1 min read
ree

«Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը»- այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն»,- ասաց նա և հավելեց, որ դա Հայաստանի մասին չէ։

«Անուն են ուզում դնել, մենք պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է։ Հազար ներողություն, կարող է որոշում են, որ անունը դնում են Ալբերտ Էյնշտեյն, թող դնեն, դա մեր ինքնիշխան տարածքի հետ կապ չունի, ես թուղթ ունեմ ստորագրած»,-նշեց վարչապետը՝ հավելելով՝ սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ․ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք: Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է։

 
 
1/2542
bottom of page