top of page

Ադրբեջանի օմբուդսմենը կոչ է արել Չեռնոգորիայի իր գործընկերոջը ապահովել Պոդգորիցայում կալանավորված ադրբեջանցիների իրավունքների հարգումը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 29
  • 1 min read
ree

Պոդգորիցայում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան կապ է հաստատել իր չեռնոգորիայի գործընկեր Սինիշա Բժեկովիչի հետ՝ խնդրելով նրան անձամբ վերահսկել գործը և ապահովել ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևան ընդգծել է անմեղության կանխավարկածի պահպանման և ձերբակալվածների իրավաբանական օգնության և թարգմանչի հասանելիության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Չեռնոգորիայի լրատվամիջոցները հայտնել էին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների խմբի և Չեռնոգորիայի տեղացի բնակիչների միջև կոնֆլիկտի մասին, որից հետո մի քանի մարդ՝ այդ թվում նաև ադրբեջանցիներ ձերբակալվել։

 
 
1/2481
bottom of page