top of page

Խուզարկություններ են իրականացվել Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 29
  • 1 min read
ree

NEWS.am–ի տեղեկություններով խուզարկություններ են իրականացվել Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին. «Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»։

 
 
1/2545
bottom of page