top of page

Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 14, 2024
  • 1 min read

«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն»,- անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ «Ալիևը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունյանին բերման ենթրակել»։

«Համբիկ Սասունյանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանիցները, մեկ էլ կարմիր բերետավորները։

Հանձնարարարական են ստացել, որ պետք է ազգային մարդկանց բերման ենթարկեն»,- ասաց Դանիելյանը։ 

Նա նշեց, որ տարեցներին, երեխաներին, կանանց բռնի բերման են ենթարկում. «Սրանք կարմիր գծեր ունե՞ն»։ 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: 

1/2119
bottom of page