top of page

«Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ»․ Կադիրով

  • Sep 7, 2025
  • 1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ դեմ է մարտական ​​գործողությունների դադարեցմանը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան լիովին ինտեգրվի Ռուսաստանին՝ որպես նրա մարզ։ «Մեր սահմաններին խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան», - կարծում է նա։

Կադիրովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հրադադարը շահավետ չէ: Նրա խոսքով, հատուկ ռազմական գործողության նպատակները ամբողջ երկրի անվտանգության երաշխիքն են, իսկ սահմաններին կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի կարգավիճակը փոխվի։


Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարը հայտարարել է հանրապետությունից մարտական ​​գործողությունների գոտի կամավորների նոր խումբ ուղարկելու մասին:

 
 
bottom of page