top of page

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին. քննարկվել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24, 2025
  • 1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։

Նիստի ընթացքում  քննարկվեց նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նշվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։

 
 
1/2594
bottom of page