top of page

Ֆինլանդիան մերժել է Ռուսաստանի հետ սահմանը բացելու գաղափարը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 23
  • 1 min read

Ֆինլանդիան չի պատրաստվում բացել սահմանը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը։

Ըստ նրա, Հելսինկին ակնկալում է, որ Մոսկվան կփորձի «միգրանտների հոսքն ուղղել» դեպի սահմանամերձ շրջաններ։

«Սահմանը փակ է մնալու։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել միգրացիան որպես ճնշման գործիք»,- պարզաբանել է նախարարը։

Հյակկյանենն ընդգծել է անվտանգության միջոցների ուժեղացման անհրաժեշտությունը, ներառյալ ենթակառուցվածքների, անշարժ գույքի գործարքների և սահմանամերձ տարածքների վերահսկողությունը

bottom of page