top of page

Քամալա Հարիսը նախագահի թեկնածու լինելու առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 28, 2024
  • 1 min read
ree

Քամալա Հարիսը, որպես նախագահի թեկնածու, առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել: Դա ապշեցուցիչ թիվ է, որը քարոզարշավի մասնակիցները մատնանշում են որպես նրա նորաստեղծ քարոզարշավի ինտենսիվության վկայություն, երբ ընտրությունների օրվան մնացել է 100 օր, գրում է Politico-ն։

Այս հայտարարությունը հնչել է մեկ շաբաթ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անսպասելի որոշում կայացրեց դադարեցնել իր վերընտրման քարոզարշավը և աջակցել փոխնախագահին:

«Փոխնախագահ Հարիսի օգտին դրսևրվող դինամիկան ու էներգիան իրական են, ինչպես և այս մրցավազքի հիմքերը. ընտրությունները շատ մոտ են և կորոշվեն մի քանի նահանգներում փոքրաթիվ ընտրողների կողմից», - գրել է «Հարիսը նախագահ»-ի հաղորդակցության գծով տնօրեն Մայքլ Թայլերը դրամահավաքի մասին հայտարարության մեջ։

1/2556
bottom of page