top of page

Հուլիսի 9-ին ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա պահանջատիրական ակցիա

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը գրում է



Ադրբեջանը Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները:


Հուլիսի 9-ին ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա պահանջատիրական ակցիա, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։


Պահանջելու ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ մեր հետվերադարձը։

bottom of page