top of page

Կալանավորել են Արտաշատի համայնքապետի օգնականին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 5, 2024
  • 1 min read

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արտաշատի համայնքապետի օգնականը կալանավորվել է։

Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Ի պատասխան Ձեր հարցմանը հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։

1/2232
bottom of page