Պատերազմի լեգիտիմ իրավունք հասկացություն գոյություն չունի. Դա Փաշինյանի հորինածն է. ԱԺ պատգամավոր
- Elen Hovsepyan

- Jul 17, 2024
- 1 min read

Տավուշում եղել է զորքերի միակողմանի հետքաշման ապօրինի գործընթաց. Մենք չունենք սահմանի ճշգրտման գործընթաց, աշխարհում չկա նախադեպ, որտեղ սահմանը ճշտվում է հատվածական, որտեղ առանց խաղաղության պայմանագրի թշնամական կողմերի միջեւ նախ սահման է ճշտվում, հետո է պայմանագիր կնքվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Լեգիտիմ պատերազմի իրավունք հասկացություն գոյություն չունի: Դա նույնն է, որ բռնաբարողին, սպանողին ասես՝ ես լեգիտիմ առիթ եմ տվել բռնաբարելու եւ սպանելու: Այդպես որ լինի յուրաքանչյուր պետություն կարող է պատերազմ սանձազերծել, անել այն, ինչն արգելվում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերով, ուժի սպառնլիքի կիրառմամբ եւ պատճառ բռնել, թե ասենք, մի անձն է գտնվում այնտեղ, ինչ-որ տարածք է, որ ինչ-որ ժամանակ իմ սահմաններում է եղել:
Լեգիտիմ պատերազմի իրավունք հասկացությունը Նիկոլ Փաշինյանի հորինածն է, կամ դա այն է, ինչով իրեն սպառնում են բանակցություններում, ինքն էլ դա բերում է ներքին լսարան: Այս ամենի ֆոնին հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս են ընթանում այդ բանակցությունները փակ դռների հետեւում, Ալիևն էլ ինչե՞ր է ասում Փաշինյանին, Փաշինյանն էլ ինչերի հետ է համաձայնում»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգմավորը հարց հնչեցրեց, թե Հայաստանը մինչեւ որտե՞ղ պետք է զիջի. «Մնք ինչքա՞ն ենք ասելու՝ եթե սա չանենք, Ադրբեջանը լեգիտիմ պատերազմի իրավունք կունենա: Որտե՞ղ է այն կարմիր գիծը, որտեղ ավարտվում են զիջումները:
Այս իրավիճակը բեկելու միակ ձեւը դիմակայելն է, բանակցային սեղան նոր պայմաններ բերելը, որը էս մարդիկ, որ շատ ցանկանան էլ, չեն կարող անել»:




















