ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՒԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
- Elen Hovsepyan

- Oct 17
- 1 min read

Փաստաբամ Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով։ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։
Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց։
Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց։




















