«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
- Dec 30, 2025
- 1 min read

Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
«Ես այլևս չեմ խաղալու։ Ես ավարտել եմ կարիերաս։ Հիմա ես ապրում եմ Դուբայում և այլևս ֆուտբոլիստ չեմ, այլ հայր եմ՝ իմ փոքրիկ որդու համար։ Նա իմ առաջնահերթությունն է»,-Պյանիչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Պյանիչն իր կարիերան «Յուվենտուսում» սկսել է 2016 թվականին, իսկ 2020 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Նա մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես է եկել նաև թուրքական «Բեշիկթաշում»։ 2022 թվականին բոսնիացի կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ԱՄԷ-ի «Շարջա» ակումբի հետ։




















