top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Jul 27, 2025
1 min read

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին Mazda մակնիշի ավտոմեքենայում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է ավտոմեքենան:


Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 
 
1/3083
bottom of page