top of page

Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 20, 2024
  • 1 min read

Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները, որոնք Տավուշի այդ հատվածում սահմանազատումը խորհրդային սահմաններով սկսելու վերաբերյալ երկու երկրներ պետական հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության հայտնի դառնալուց հետո ի նշան բողոքի փակել են Նոյեմբերյան տանող միջպետական ճանապարհը, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոսկեպարից։

Թե ինչ գործողությունների են պատրաստվում դիմել գյուղերի բնակիչները, դեռևս հայտնի չէ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հավաքվել են նաև հարակից Կիրանց գյուղի բնակիչները՝ քննարկելու հետագա անելիքները։


bottom of page